Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.07.2014 | 00:05

«Մտե՛ք Բեթել, ամբարշտացե՛ք, գնացե՛ք Գաղգաղա և շատացրե՛ք ամբարշտությունը, առավոտյան մատուցե՛ք ձեր զոհերը և երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։- Ընթերցում էին արտաքին օրենքները և հրավիրում խոստովանության,- հայտնեցե՛ք, որ իսրայելացիները սիրեցին սա»,- ասում է Տերը։ «Ես ձեր բոլոր քաղաքներում ատամի ցավ պատճառեցի ձեզ և հացի կարոտ թողեցի ձեր բոլոր բնակավայրերում, բայց դուք էլի չդարձաք դեպի ինձ»,- ասում է Տերը։ «Եվ ձեզ անձրևից զրկեցի բերքահավաքից երեք ամիս առաջ. մի քաղաքում անձրև տեղացրի, իսկ մյուս քաղաքում չտեղացրի, մի մասը, ուր անձրև տեղացրի, խոնավ պիտի մնա, իսկ մյուսը, ուր չտեղացրի, պիտի ցամաքի»։


Ամոսի 4. 4-7

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ